Վարանդայի և Ջրականի շրջաններում այսօր հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Աննա Կոստանյան 3.07.2021 - 17:14
3.07.2021 - 17:14 դիտում
Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
Այսօր՝ հուլիսի 3-ին, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:
Նախնական տվյալներով՝ նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ