Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Աննա Կոստանյան 30.09.2021 - 17:02
30.09.2021 - 17:02 դիտում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ