Վարանդայի շրջանից hայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ

Աննա Կոստանյան 22.11.2021 - 17:30
22.11.2021 - 17:30 դիտում

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին:

Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1698 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ