Վարազդատ Լալայանը` ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Աստղիկ Խաչատրյան 17.12.2021 - 17:57
17.12.2021 - 17:57 դիտում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի ծանրորդները նվաճեցին երկու մեդալ։

Ծանրքաշային Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (211+246) գրավեց 2-րդ տեղը և դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Գոռ Մինասյանը 448 կգ արդյունքով (205+243) եզրափակեց առաջին եռյակը և բավարարվեց բրոնզե մեդալով։

Աշխարհի չեմպիոն հռչակվեց վրացի ծանրորդ Լաշա Թալախաձեն, որը կրկին մրցակցությունից դուրս էր։ Նա այս անգամ ցույց տվեց ֆանտաստիկ արդյունք` 492 կգ (225+267):

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 16-րդ տեղը։ Իսկ ահա մեդալների ընդհանուր քանակով Հայաստանը գրավեց 7-րդ հորիզոնականը՝ նվաճելով 10 մեդալ (1+4+5):

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ