Վատիկանում ընթանում է կոնկլավը

7.05.2025 - 22:18 դիտում

Վատիկանում Հռոմի պապի ընտրությանը մասնակցող կարդինալները մայիսի 7-ի երեկոյան սկսել են քվեարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իտալական հեռուստատեսությունը:

Ավանդույթի համաձայն, կարդինալները փակվել են Սիքստինյան կապելլայում։ Հիմա 133 կարդինալները սկսել են քվեարկության գործընթացը։ Կոնկլավի ընթացքում նրանք որևէ շփում չեն ունենա արտաքին աշխարհի հետ, իսկ կողմնակի անձիք չեն իմանա, թե ինչ է կատարվում մատուռում։ Կարդինալները երդվել են պահպանել գաղտնիությունը:

Քվեարկության արդյունքների մասին հավատացյալները կկարողանան իմանալ ծխից, որը դուրս է գալու Սիքստինյան կապելլայի հատուկ ծխնելույզից. սև ծուխը կհուշի, որ նոր Պապը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակը կվկայի ընտրության մասին:

Մայիսի 7-ին տեղի է ունենալու քվեարկության մեկ փուլ: Եթե ​​նոր Պապ չընտրվի, ապա քվեարկությունը կշարունակվի հաջորդ օրը։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ