Վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է. ԼՂ ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 26.09.2023 - 22:53
26.09.2023 - 22:53 դիտում

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։
Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։ Տվյալների հավաքագրումը շարունակվում է»,- հայտնել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ