Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Աննա Կոստանյան 10.07.2024 - 18:53
10.07.2024 - 18:53 դիտում

Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Միրզոյանի և Բայրամովի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը՝ Ալմաթիում: Իսկ ամերիկյան հարթակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նախորդ բանակցությունն անցկացվել է 2023-ի հունիսի 27-29-ը: Նշված երեք օրում եղել են ինչպես Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումներ, այնպես էլ հանդիպումներ եռակողմ ձևաչափով, որոնց մի մասին ներկա է եղել Բլինքենը, իսկ որոշ հանդիպումների՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ