Վաշինգտոնի աջակցությունը Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Աբդոլլահիան

28.10.2023 - 14:39 դիտում

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի լիակատար աջակցությունն Իսրայելին կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման:

«Միացյալ Նահանգները խորհուրդ է տալիս մյուսներին զսպվածություն դրսևորել, բայց ինքը լիովին աջակցում է Իսրայելին»,- շեշտել է Իրանի գլխավոր դիվանագետը։

Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ