Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով․ ԱՄՆ պետքարտուղարություն

Աննա Կոստանյան 3.01.2025 - 13:20
3.01.2025 - 13:20 դիտում

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։

Այս մասին, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման՝ նշել են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»,- հավելել են պետքարտուղարությունից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ