Վանաձորում «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Աննա Կոստանյան 4.02.2025 - 13:45
4.02.2025 - 13:45 դիտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող Վանաձոր քաղաքում գործող հացի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Գր, Լուսավորիչ 45) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝
  • շինության կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառում պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. ողջ գործընթացն իրականացվում է մեկ՝ մասնակի տարանջատված տարածքում.
  • սանհանգույցի դուռը բացվում է դեպի արտադրական տարածք.
  • արտադրական տարածքի որոշ հատված չունի առաստաղ. չի կանխարգելվում մասնիկների թափվելու հնարավորությունը պատրաստվող սննդամթերքի մեջ.
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը և պարագանները, մասնավորապես՝ ջեռոցի տապակները, չեն պահվում բարվոք վիճակում։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ