Եվրոպայում կան մարդիկ, ովքեր աջակցում են Ռուսաստանին, և ապագայում ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է վերականգնվեն:
Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Իրավիճակն այժմ ավելի բարդ է, քան այն ժամանակ էր (խմբ․ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ)՝ սպիտակ և սև, կարմիր և շագանակագույն։ Ես կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն, դա կասկածից վեր է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։