Մարտի 18-ին՝ հատկապես ցերեկային ժամերին, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, մնացած շրջաններում՝ 15-20 մ/վրկ արագությամբ։ Այդ մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանրապետության տարածքում մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։