Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել պաշտոնից. նախագահը Վիետնամում նոր դեսպան է նշանակել

Աստղիկ Խաչատրյան 16.02.2024 - 22:20
16.02.2024 - 22:20 դիտում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնին նշանակվել է Սուրեն Բաղդասարյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Սուրեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասված է հրամանագրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ