Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Աստղիկ Խաչատրյան 30.04.2025 - 21:55
30.04.2025 - 21:55 դիտում

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից: Մինչ նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ