Վահան Քերոբյանը և Իտալիայի զբոսաշրջության նախարարը քննարկել են երկկողմ այցելությունների խթանման հարցը

25.11.2023 - 14:18 դիտում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ