Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

Աստղիկ Խաչատրյան 19.01.2024 - 20:50
19.01.2024 - 20:50 դիտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի (GFFA) շրջանակում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։
Հնարավոր է սա 7 people նկարն է
Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և սովի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ։
Հնարավոր է սա 7 մարդ, լուսավորություն, բարձրախոս, հեռուստացույց, նորությունների բաժին and ամբոխ նկարն է
Նախարար Վահան Քերոբյանը հրավիրել է գյուղատնտեսության ոլորտի գերմանական ընկերություններին համագործակցել հայկական կազմակերպությունների հետ։
Ջեմ Օզդեմիրն իր հերթին առաջարկել է ավելի ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ