Վահան Քերոբյանը պանելային քննարկմանը ներկայացրել է Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը

2.05.2023 - 19:01 դիտում
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Քերոբյանը Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում խոսել է Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների մասին։
«Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ