Վահան Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան

Աստղիկ Խաչատրյան 15.02.2024 - 22:30
15.02.2024 - 22:30 դիտում

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին, «Ազատության» հաղորդմամբ, հայտնել է վերջինիս փաստաբան Տիգրան Եգորյանը:

Եգորյանը նշել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Քերոբյանը, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ