Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին

22.01.2023 - 18:14 դիտում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարար Չեմ Օզդեմիրի հրավերով մասնակցել են Բեռլինում կայացած Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների բեռլինյան նիստը, որի ժամանակ ընդունվել է Կոմյունիկեն:
Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը մասնակցել են նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսի բացման արարողությանը»,- նշված է գրառման մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ