Վահան Կոստանյանը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

1.09.2024 - 16:24 դիտում

Օգոստոսի 31-ին Պրահայում ընթացող GLOBSEC համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-նորվեգական քաղաքական երկխոսությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը և այդ նպատակով հստակ ծրագրերի իրականացմանը։

Վահան Կոստանյանը Էյվին Վադ Պետերսոնին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ