Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է

5.07.2025 - 11:49 դիտում

«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» շարժումը:

Չախալյանը կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը 1Lurer.am-ին հայտնել էր, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ (իշխանությունը յուրացնելը և ահաբեկչություն նախապատրաստելը) հոդվածի 1-ին մասով և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Չախալյանի նկատմամբ։

Վերջինս ձերբակալվել էր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ