Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ

Աննա Կոստանյան 7.10.2022 - 19:52
7.10.2022 - 19:52 դիտում

ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանին ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԿԸՀ անդամի պաշտոնի համար ԱԺ-ին առաջարկել էր նաև Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները: Նրանց բոլորի թեկնածությանը ևս կողմ էր քվեարկել 65 պատգամավորը:

Նրանց բոլորի թեկնածությունները առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ