Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024-ի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Աննա Կոստանյան 31.01.2025 - 20:34
31.01.2025 - 20:34 դիտում

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ մարդկանց սպորտով զբաղվելու խրախուսմանը։

Այնուհետև, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսք է ասել, հանձնել պարգևները և մաղթել մարզիկներին նոր հաղթանակներ ու հաջողություններ։

Տարվա լավագույն մարզիկ անվանակարգում մրցանակ են ստացել Արթուր Ալեքսանյանը, Արթուր Դավթյանը, Վարազդատ Լալայանը: Լավագույն կին մարզիկ անվանակարգում՝ Ալեքսանդրա Գրիգորյանը: Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկը Գրետա Վարդանյանն է: Լավագույն թիմ (շախմատ) անվանակարգում Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Լավագույն երիտասարդ մարզիկ անվանակարգում մրցանակը հանձնվել է Էմմա Պողոսյանին: Վերադարձ մեծ սպորտ կամ հայտնություն անվանակարգում՝ Հռիփսիմե Խուրշուդյան: Լավագույն մարզիչ անվանակարգում՝ Հակոբ Սերոբյանը: Հանդիսատեսի համակրանք անվանակարգում՝ Վարազդատ Լալայանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ