Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Աստղիկ Խաչատրյան 14.08.2023 - 20:31
14.08.2023 - 20:31 դիտում
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որն անմեղ մարդկային կորուստների և վիրավորների պատճառ դարձավ:

Այս ծանր պահին իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ»,- նշված է նախագահի ցավակցական ուղերձում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ