Վահագն Խաչատուրյանը Մատենադարանում ծանոթացել է ձեռագրերի թվայնացման և վերականգնման աշխատանքներին

Աստղիկ Խաչատրյան 12.04.2024 - 19:16
12.04.2024 - 19:16 դիտում


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան:

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման իրականացվող աշխատանքներին:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ