Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակին նվիրված միջոցառմանը

Աննա Կոստանյան 9.02.2024 - 14:23
9.02.2024 - 14:23 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Սահմանադրական դատարանի 28-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից:

Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ հիմնադրման 28-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական այս կարևոր ինստիտուտի գործունեության նշանակությանն ու երկրում իրականացվող բարեփոխումներում Բարձր ատյանի դերակատարությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ