Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական դատարանում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել

Աննա Կոստանյան 17.10.2023 - 13:31
17.10.2023 - 13:31 դիտում

Ադրբեջանական ապօրինի անցակետից հուլիսի 29-ին առևանգված Վագիֆ Խաչատրյանն ադրբեջանական դատարանում իրեն մեղսագրվող հանցանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ ադրբեջանցիների դեմ որևէ հանցագործության չի մասնակցել:

Բաքվի Յասամալի շրջանային դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը: Նրան առաջադրվել է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության» շինծու մեղադրանք: 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին սպառնում է 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Նա առևանգվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Հայաստան գալու ճանապարհին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ