Սևանի կայազորի զինվորական դատախազին նկատողություն է արվել

6.03.2023 - 20:04 դիտում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Տույժը նշանակելու համար հիմք է հանդիսացել այն, որ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը ոչ մեծ ծանրության հանցագործության կատարման մեջ մեղադրվողի ու նրա պաշտպանի հետ համաձայնեցման վարույթի շրջանակներում իրականացրել է բանակցություններ: Արդյունքում մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ է նշանակել։ Նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել այն դեպքում, երբ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման (ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 5-րդ մաս)»,–ասված է հաղորդագրության մեջ։
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին, անտեսելով օրենքի վերը նշված պահանջը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 461-րդ հոդվածի 3-րդ մասի (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը, որը կատարվել է ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ) պահանջների խախտմամբ (դատարանը չի ընդունում համաձայնության մասին արձանագրությունը, եթե համաձայնեցված պատիժն անօրինական է) ընդունելով համաձայնության մասին նշված արձանագրությունը, կայացրել է դատավճիռ՝ որպես պատիժ նշանակելով ազատազրկում 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ