Ստուգումներ «Վեոլիա ջուր» ընկերությունում. արձանագրված թերությունների կապակցությամբ տրվել են հանձնարարականներ. ԱԱՏՄ

Աննա Կոստանյան 16.11.2021 - 12:10
16.11.2021 - 12:10 դիտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ Կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ. տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։

Ընթացիկ տարում այս ընկերությունում ստուգումներ են իրականացվել առողջապահության նախարարի 2002 թ. N 803 և N 876 հրամանների պահանջների (խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ) պահպանումը պարզելու նպատակով։

Տեսչական մարմինն առաջին անգամ է կատարել նման ծավալով ստուգում՝ ըստ ներգրավված տեսուչների թվի, լաբորատոր փորձաքննությունների, ըստ ստուգման ենթակա տարածքի մեծության և ներգրավված այլ ռեսուրսների։

Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։

Արձանագրված հիմնական թերություններն են՝

սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում.

որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում.

առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ.

երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։
Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։

Հարկ է նշել, որ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին, և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ