Ստորգետնյա նոր, ուժգին ցնցումներ Աֆղանստանում

Աստղիկ Խաչատրյան 11.10.2023 - 18:49
11.10.2023 - 18:49 դիտում

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Առաջինի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 272 հազար մարդ, օջախը՝ 10 կմ խորությամբ: Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Որոշ ժամանակ անց ևս մեկ՝ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Հերաթից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ: Տուժածների և զոհերի մասին դարձյալ տեղեկություններ չեն ստացվել:

Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, 6,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել դարձյալ Հերաթի մոտակայքում, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 2500 մարդ, տասնյակ հազարավորները մնացել են անօթևան,հարյուրավոր քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են: Ակնկալվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Աֆղանստանի արևմուտքում հիվանդանոցների գերծանրաբեռնվածության պատճառով տասնյակ տուժածներ տեղավորվել են ժամանակավոր վրաններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ