Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Աննա Կոստանյան 25.01.2024 - 10:03
25.01.2024 - 10:03 դիտում

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ