Ստեփանավանի տարածաշրջանում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Անի Հովհաննիսյան 14.11.2022 - 20:35
14.11.2022 - 20:35 դիտում

Քաղաքացին նոյեմբերի 14-ին, ժամը 15:12-ին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Ստեփանավանի տարածաշրջանի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ