Ստեփանակերտ է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրորդ ավտոշարասյունը

Աննա Կոստանյան 24.11.2020 - 17:05
24.11.2020 - 17:05 դիտում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ավտոշարասյունը երեքշաբթի` նոյեմբերի 24-ին, ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավտոշարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում և այնտեղից էլ դուրս է եկել: 20 վարչական «Կամազ» բեռնատարները տեղափոխել են 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ գնդակոծություններից տուժած բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ավտոշարասյունը նոյեմբերի 21-ին 5 տրանսպորտային միջոցներով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ