Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մահեր են գրանցվել․ Անահիտ Ավանեսյան

Աննա Կոստանյան 29.09.2023 - 12:51
29.09.2023 - 12:51 դիտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիսում է։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ եկել է, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին։

«Հնեց առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ Գորիսում կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն։ Մեր թերապևտները, մանկաբուժները կիրականացնեն առաջնակի կոնսուլտացիա։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են բավականին ծանր նաև առողջական վիճակում։ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, երկար ժամանակ խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով, դրա համար մեզ համար շատ կարևոր է հենց առաջին կետին նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել։ Երբ հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա շտապ բուժօգնության մեքենաները տեղափոխում են հիվանդանոցային բուժօգնության»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ բռնի տեղահանվածներից մոտ 60-70 մարդ բուժում է ստանում ՀՀ հիվանդանոցներում, բայց այդ թիվն անընդհատ փոփոխվում է։

«Պայթյունից տուժածնեի առումով ասեմ, որ հիմնականում ծանր ընթացքը դեռ շարունակվում է և մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ և բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար։ Միայն այրվածքներով 140-ից ավել պացիենտներ էին տեղափոխվել»,-ասաց նա։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ առաջիկայում կսկսվի նաև պայթյունի հետևանքով զոհվածների դիերի նույնականացման աշխատանքները։

«Մրդիկ 40 ժամից ավել ճանապարհներին են եղել և այդ ընթացքում գրանցվել են մահեր։

«Բռնի տեղահանումն ունի նաև ցավագին հետևանքներ, որոնց ականատեսն ենք մենք այսօր։ Մարդիկ հյուծված, անգամ չունենալով առաջին անհրաժեշտության պարագաներ 40 և ավել ժամ ճանապարհների են եղել, խցանման մեջ և նման հետևանքներն էլ անխուսափելի էին»,-նշեց նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ