Ստեփանակերտում սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման աշխատանքները կմեկնարկեն երկուշաբթի. ԼՂ պետնախարար

26.08.2023 - 15:24 դիտում

Վերջին օրերին կառավարության կողմից որոշակի նախապատրաստական աշխատանքներ են կատարվել՝ հաջորդ շաբաթվանից Ստեփանակերտում սոցիալական մի շարք խմբերի ներկայացուցիչներին (տարիքային կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, տեղահանվածներ, միայնակ մայրեր, բազմազավակ ընտանիքներ և այլն) մսամթերքի, կարտոֆիլի և ձավարեղենի տրամադրումը կազմակերպելու համար: Այդ մասին ասված է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում։

«Ընթացակարգի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կտրվի հավելյալ պարզաբանող հայտարարություն»,- նշված է գրառման մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ