«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ստեփանակերտի Առաքելյան փողոցում գտնվող 6-րդ դպրոցի վերակառուցումը բազմաբնակարան շենքերի ավարտական փուլում է։ Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

«Նշենք, որ 15 բնակարանից բաղկացած առաջին մասնաշենքն արդեն հանձնվել է շահագործման։

Երկրորդ մասնաշենքը ևս բաղկացած է 15 բնակարանից, որից 11-ը երկուսենյականոց են, իսկ 4-ը՝ երեքսենյականոց։

Ներկայումս ընթանում են ներքին հարդարման վերջնական աշխատանքները։ Կիրականացվեն նաև բակային տարածքի բարեկարգում և ասֆալտապատում»,- նշված է գրառման մեջ։

