Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Աննա Կոստանյան 2.06.2025 - 16:46
2.06.2025 - 16:46 դիտում

Թուրքիայում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Երկու երկրների պատվիրակությունները ժամանել են Ստամբուլի Չըրաղան պալատ։ Ինչպես մայիսի 16-ի բանակցությունների առաջին փուլում, ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևը Ռուսաստանի ներկայացուցիչներին է հանձնել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր։ Ակնկալվում է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում կներկայացնի հուշագրի իր տարբերակը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ուկրաինան իր հուշագրում պահանջում է, մասնավորապես, 30-օրյա հրադադար, Ուկրաինայի վերականգնման համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործում, «ագրեսիայի չկրկնման» երաշխիքներ և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելքի վերացում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ