Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են. հաղորդվում է առաջին զոհի մասին

6.09.2023 - 00:56 դիտում

Ստամբուլում հորդառատ անձրևի հետևանքով մի շարք թաղամասեր հեղեղվել են: Ամենից շատ տուժել է Բաշաքշեհիր թաղամասը, որի որոշ փողոցներում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ սկսել է քշել-տանել կայանված մեքենաները:
Նույն թաղամասում մի խումբ քաղաքացիներ արգելափակված են մնացել տեղական գրադարանում: Նրանց տարհանել են և հասցրել շրջվարչակազմի շենք: Տեղի իշխանությունները բնակիչներին հորդորում են հնարավորության դեպքում մնալ տանը:
Հաղորդվում է հեղեղի հետևանքով առաջին զոհի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ