Թուրքիան Իրան-Իսրայել հերթական լարվածության ֆոնին չեղարկել է Ստամբուլից հոկտեմբերի 2-ին դեպի Իրաք, Իրան և Հորդանան իրականացվելիք չվերթները: Հայտնում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ հենց հոկտեմբերի 1-ին Իրանի օդային հարձակման մեկնարկին հաջորդող ժամերին և գիշերը տեղական ու արտասահմանյան ավիաընկրությունների չվերթները ևս չեղարկվել են:
Հիշեցնենք, որ Իսրայելը նախ սպանել էր Լիբանանի հարավում կենտրոնացած և իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդին, ապա հոկտեմբերի 1-ին ցամաքային «Հյուսիսային նետեր» օպերացիան սկսել Լիբանանի ուղղությամբ՝ հայտարարելով, որ դրանք հեզբոլլահականների դեմ են և կետային բնույթ են կրելու:
Բացի այդ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն X-ում հրապարակած տեսաուղերձում դիմել էր Իրանի ժողովրդին և «խոստացել ազատագրել» նրանց:
Այս ամենի ֆոնին էլ Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ: