«Սպուտնիկ». «РТР-Планета»-ն կհեռարձակվի ամբողջ ՀՀ–ում, իսկ «Культура»–ն ու «Первый канал»–ը՝ Երևանում

Աննա Կոստանյան 6.01.2021 - 18:17
6.01.2021 - 18:17 դիտում

Ռուսական մեկ հեռուստաալիք կպահպանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակման իրավունքը ամբողջ Հայաստանի տարածքում, ևս երկուսը՝ Երևանում։ Այս մասին գրել է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը ռուսական մեկ հեռուստաալիքի («РТР-Планета») հեռարձակման իրավունք կտրամադրի ամբողջ երկրի տարածքում, իսկ երկու այլ հեռուստաալիքի («Россия-Культура» և «Первый канал. Всемирная Сеть»)՝ Երևանի սահմաններում։

Ռուսաստանն իր հերթին համահավասարության հիմունքներով Հայաստանի դիմումի հիման վրա գրանցում է համապատասխան ԶԼՄ-ները և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստահեռարձակողին տրամադրում ունիվերսալ հեռարձակման արտոնագիր, որը նախատեսում է հեռուստաալիքի հեռարձակման իրավունք Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ