Գյումրիում առաջին անգամ կայացավ սպորտլանդիա դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների մասնակցությամբ՝ Գյումրու թիվ 9, թիվ 11 ու թիվ 15 դպրոցների միասնական ջանքերով:
Սպորտլանդիան նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության տոնին: Սա հանդիսացավ ոչ միայն հարգանքի տուրք պատմական հիշողությանը, այլև լավ առիթ՝ դպրոցական համայնքը համախմբելու, առողջ ապրելակերպի և հայրենասիրության գաղափարների ամրապնդմանը: