Ռուսաստանի հետ առճակատումը չի բխում ամերիկացիների և մեր ազգային անվտանգության շահերից. Փսակին՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին

Աննա Կոստանյան 22.03.2022 - 12:41
22.03.2022 - 12:41 դիտում

Վաշինգտոնը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ արձագանքելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու Վարշավայի առաջարկին։

«Իհարկե մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին։ Սակայն Ռուսաստանի հետ առճակատումը չի բխում ամերիկացիների և մեր ազգային անվտանգության շահերից»,- նշել է նա։

Միացյալ Նահանգները նաև բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու հարցով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ