Սպիտակ-Գյումրի ճանապարհին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Աստղիկ Խաչատրյան 19.04.2023 - 22:01
19.04.2023 - 22:01 դիտում

Ապրիլի 19-ին, ժամը 19։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությունը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ