Սպիտակի ԲԿ-ում երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան է լույս աշխարհ եկել

31.01.2026 - 13:11 դիտում

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ Սպիտակի բժշկական կենտրոնում երիտասարդ ընտանիքի 7-րդ բալիկն է լույս աշխարհ եկել:

«Լուրը՝ մարզից: Երիտասարդ ընտանիքի 7-րդ բալիկն է լույս աշխարհ եկել»,- ասված է ԱՆ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Փոքրիկ Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով:

Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկը իրենց լավ են զգում:
Ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 2020 թվականին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ