Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ

5.07.2025 - 15:23 դիտում

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-10-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ը աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։

Երևանում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին, հուլիսի 6-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15- 18 մ/վ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ