Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Աննա Կոստանյան 1.05.2025 - 14:48
1.05.2025 - 14:48 դիտում

​Երևանում մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
​​​Մարզերում մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ