Սպասվում է Էրդողանի այցն Ադրբեջան

3.10.2022 - 13:59 դիտում

Սպասվում է, որ երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ կապված Զանգելանի օդանավակայանի բացման հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։

Նա նշել է, որ ներկայումս ավարտվում են օդանավակայանի բացման նախապատրաստական ​​աշխատանքները, կատարվում են թռիչքային տեխնիկական փորձարկումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ