Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Աննա Կոստանյան 3.06.2025 - 13:55
3.06.2025 - 13:55 դիտում

Երևան քաղաքում հունիսի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 3-ի ցերեկը, 4-ին շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ։ Հունիսի 3-ի ցերեկը, 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 3-4-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով, հունիսի 5-8-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ