Սպառողին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն ընտրելու էլեկտրաէներգիայի իր մատակարարին. Գարեգին Բաղրամյան

Աննա Կոստանյան 5.01.2023 - 14:07
5.01.2023 - 14:07 դիտում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ դեռևս 2018 թվականից մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական ոլորտի բարեփոխումները, և դրանց մեջ ամենաէական բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր:

«Մեկ տարվա ընթացքում ավարտին ենք հասցրել բարեփոխումների առաջին փուլը, և 2023-ի փետրվարի 1-ից շուկան իր սեգմենտներով լիարժեք կաշխատի: Հիմնական կոնցեպտը մենաշնորհը մրցակցությամբ փոխարինելն է: Առաջին հերթին սպառողին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն ընտրելու իր մատակարարին. սպառողը հնարավորություն ունի ընտրել մատակարար, որը պայմանագրային հիմունքներով իրեն էլեկտրաէներգիա կմատակարարի»,- ասաց նա:

Բաղրամյանի խոսքով՝ դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի մեծ գծերի թողունակության գործարկումից հետո, ինչպես նաև ԵԱՏՄ-ի ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկումից շուկայի ազատականացման լայն հնարավորություններ է ստեղծելու միջսահմանային առևտրի ընդլայնման համար:

«​Համոզված եմ, որ այս բարեփոխումը նպաստելու է 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր նախանշած թիրախի իրականացմանը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ