Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

25.06.2025 - 16:37 դիտում

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին` ժամը 16:50-ին, մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդը:

Հունիսի 17-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հյուրանոցի նույն համարում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ։

Տղամարդը ներկայացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ